Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը: Հոկտեմբերի 18-ին Բելառուսի ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարիպետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: